Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն Արցախի նախագահի հետ քննարկել է արցախահայերի՝ Արցախ վերադարձի և այլ հարցեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն Արցախի նախագահի հետ քննարկել է արցախահայերի՝ Արցախ վերադարձի և այլ հարցեր

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ քննարկել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, արցախահայերի՝ Արցախ վերադարձի և այլ իրավունքների պաշտպանության, Հայաստանում արցախահայերի ընկերային-տնտեսական, իրավական վիճակի և մարդասիրական օժանդակությունների հետ կապված հարցերը, հայտնում է ՀՅԴ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը, որին ներկա է եղել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, Արցախի նախագահը ներկայացրել է Արցախի կարգավիճակի և առաջիկա անելիքների առնչությամբ իր պատկերացումները:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է ՀՅ Դաշնակցության և Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի կատարած աշխատանքները: Որոշվել է շարունակել նման հանդիպումները։

Սեպտեմբերի 28-ին Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական ​​հիմնարկներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին, որից հետո Արցախի Հանրապետությունը կդադարեր գոյություն ունենալ։ Դեկտեմբերի 22-ին նախագահը հայտարարել էր հանրապետության օրենսդրական դաշտում պետական ​​մարմինների լուծարում նախատեսող փաստաթղթի բացակայության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+