«Մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող ՀՀ պետական օրհներգի տեսաշարը փոփոխության է ենթարկվել»,- ասվում է հայտարարությունում։
Դրանում նշվում է, որ վերջին 8 տարիներին իրենց եթերում հեռարձակվում է ՀՀ պետական օրհներգի նույն տեսաշարը, և այն որևէ փոփոխության չի ենթարկվել:
Հունվարի 31-ին «Ազատության»-ը տված հարցազրույցում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասել էր, որ Ալիևի, Էրդողանի առաջարկներն արդեն իրագործում է նաև Հանրային հեռուստաընկերությունը՝ օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա։© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







