ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վերնախավը մտադիր է խորհրդարական փակ հանդիպումների կանչել այն նախարարներին ու պաշտոնյաներին, որոնցից դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նաև մտադիր են ԱԺ կանչել այն պաշտոնյաներին, որոնք հաճախ են աչքի ընկնում աղմկահարույց միջադեպերով:
«ՔՊ-ն թիրախավորում է միայն այն պաշտոնյաներին, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը լարված է»,- հավելել է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






