• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 17:52
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Քաղաքապետարանում ընդդիմությունն «Արարատ» ակումբի թենիսի կորտերն ապամոնտաժելու դեմ փաստարկներ է հնչեցրել

Հասարակություն, Քաղաքականություն,
31 Հունվար 2024 15:20
ShareShareShare
Քաղաքապետարանում ընդդիմությունն «Արարատ» ակումբի թենիսի կորտերն ապամոնտաժելու դեմ փաստարկներ է հնչեցրել
telegram
Հունվարի 30-ին քաղաքապետարանում հանրային լսումներ են անցկացրել և քննարկել Օղակաձև զբոսայգու վերակառուցման նախագիծը, որով նախատեսում են ապամոնտաժել Երևանի «Արարատ» ակումբի թենիսի կորտերը։ Միակ բանը, որ այգում իր տեղում է և տրամաբանության մեջ է, թենիսի կորտերն են, լսումների ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու նախկին անդամ Քրիստինա Վարդանյանը։ «Երբ խոսում ենք հանրային շահի մասին, պետք է հասկանանք, որ այսօր Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ գոտիները նորմատիվից 5 անգամ ավելի պակաս են։ Եվ ամեն մի քառակուսի մետր կանաչ տարածքը կարևոր նշանակություն ունի երևանցիների առողջությունն ապահովելու համար։ Ուստի որևէ պարագայում Օղակաձև զբոսայգու մեկ շինությունը փոխել մեկ այլ շինությունով՝ անընդունելի է հենց առողջության տեսանկյունից։ Ու միակ բանը, որ այգում իր տեղում է, կորտերն են, որոնք պետք է մնան իրենց տեղում՝ որպես խորհրդանիշ, որպես մարզվելու հնարավորություն»,- ընդգծել է Վարդանյանը։ Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը «խայտառակություն» է անվանել կորտերի տարածքը երկու ծառի համար այգուց հանելը։ «Օղակաձև այգին իրենից ներկայացնում է վեց հատված և երբեք չի կարելի դրանք առանձնացնել։ Իրենք մի ամբողջություն են, չի կարելի յուրաքանչյուր հատվածը դիտարկել առանձին-առանձին, սա հատուկ արված մի այգի է, որը քաղաքի պաշտպանիչ օղակն է հանդիսանում, մեր թոքերը։ Ցավում եմ, որ տասնյակ տարիների ընթացքում այս թոքերը թոքախտով են հիվանդացել և քաղցկեղի են մոտենում։ Այնուամենայնիվ, մենք հասել ենք մի կետի, երբ այլևս չի կարելի թույլ տալ, որ թեկուզ մի քառակուսի մետր ավել այդ կանաչ տարածքները խլեն երևանցուց։ Ես չգիտեմ, թե այնտեղ վերջնական ինչ է լինելու, բայց ինչ ես տեսել եմ, խայտառակություն է։ Տարածքը տալ, որովհետև երկու ծառ են տնկելու 50, 90 տարում, աբսուրդ է։ Այդ տարիները մեզնից են կորելու։ Մենք խնդիր չունենք, եթե պետք լինի, փողոց էլ դուրս կգանք, բուլդոզերների տակ էլ կպառկենք, միակ բանը, որ մեզ մոտ փոխվել է, տարիքն է, մի քիչ ծերացել ենք»,- հավելել է Մարությանը։ Ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանն ընդգծել է, որ սա «ունիկալ իրավիճակ» է, որտեղ երկու կողմ չկա։ Չկան մարդիկ, ովքեր կասեն, որ իրենց այդ կորտերը պետք չեն։ «Այս հարցում բացարձակ հանրային պահանջ չկա, և խելքին մոտ պարզաբանում էլ չկա։ Իսկ Օղակաձև այգին պատահական չի ստեղծվել, մարդիկ զբոսնում են, մեկը սիրում է շախմատ խաղալ, մյուսը՝ թենիս, մյուսն աղոթել կամ երաժշտություն լսել, բոլոր մարդկանց տարբեր պահանջները բավարարվում են, կորտերը քայլելուն չեն խանգարում, խնդրեմ, քայլեք։ Սկզբում կորտերն են ստեղծվել, հետո՝ այգին։ Այնպես որ, բոլոր խոսակցությունները տրամաբանության մասին պարզապես անհասկանալի և ծիծաղելի են»,- ասել է ճարտարապետը։ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Հրանտ Սարկիսովը տեղեկացրել է, որ մինչև հիմա համայնքի ներկայացուցիչներից որևէ մեկը չի եկել և չի խոսել իրենց հետ։ «Նախ՝ պետք է արձանագրեմ, որ Թենիսի ֆեդերացիան երկու կարևոր նամակ է ստացել Միջազգային և Եվրոպայի թենիսի ֆեդերացիաներից։ Նրանք հստակ արձանագրել են թենիսի կարևորությունը և հիշատակել են, թե քանի տասնյակ տարիներ են այդ կորտերն սպասարկում։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չեն համայնք ու սեփականատեր փոխհարաբերությունները։ Երբ մենք ասում ենք թենիսի կորտեր տեղափոխել, սա մի հստակ բան է նշանակում, որ թենիսի կորտերը քանդվում են և տեղը նորն են կառուցում»,- ընդգծել է նա։ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ քաղաքային իշխանության լսումներին չգալն անարգանք է երևանցիների նկատմամբ։ «Ենթադրում էի, որ գոնե այս անգամ քաղաքային իշխանություններից որևէ մեկը ներկա կլիներ։ Բայց, կարծում եմ, սա հերթական՝ չասեմ ապտակն է, բայց անարգանք է երևանցիների հանդեպ, որ Երևանի համար շատ կենսական կարևորություն ունեցող հարցի քննարկմանն իրենք ներկա չեն։ Մենք այստեղ շատ հարցեր ենք քննարկում, բայց մասնակցային կառավարման մոդելի բացարձակ բացակայություն է և անարգանք։ Այստեղ անգամ ներկա չեն պրոֆիլային մի քանի վարչություններ, օրինակ՝ բնապահպանության, քաղշին, բարեկարգման, հատուկ ծրագրերի, ներդրումների, էլ չեմ ասում իշխող թիմի ավագանու ներկյացուցիչները, նաև Կենտրոնի թաղապետարանից, ԿԳՄՍ նախարարությունից»,- ընդգծել է Մնացականյանը։ Նա նաև հավելել է, որ այս քայլով իրենք հիշեցնում են, որ ընդամենը 9 տոկոս քաղաքական քվե ունեցող կուսակցություն և իշխանություն են․ «Եթե ինչ-որ ձև իրենց ձեռքն ընկել է այդ կնիքն ու աթոռը, իրենք պետք է նվազագույն հարգանք ունենային երևանցիների հանդեպ։ Անգամ եթե երևանցիների 10 տոկոսն ասոցացնում է թենիսի կորտերը մեր ինքնության հետ, իրենք պետք է դադարեցնեին այդ բոլոր քննարկումները։ Նրանք նաև բարոյական լեգիտիմություն չունեն նման չարաբաստիկ «բարեկարգումներ» անելու համար»։ Հունվարի 15-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր Օղակաձև այգու վերակառուցման, «Արարատ» թենիսի ակումբի քանդման մասին քննարկումները և մատնանշել, որ վերակառուցման ծրագիրը քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում է լինելու, ակումբը գործելու է մեկ այլ վայրում, ավելի լավ պայմաններում: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը որպես հանրային տարածք կծառայի։  
telegram
Tags: թենիսի կորտերհանրային լսումներՔաղաքապետարան

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35

Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16

Կառավարությունը նախատեսում է վերացնել «Զվարթնոցի» հին մասնաշենքի պահպանական կարգավիճակը՝ օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցումն ու արդիականացումն իրականացնելու համար։ Այս մասին...

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց...

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկրորդ օրն է քննարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և...

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25

Load More
Xosum
  • Լուրեր
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 17:30
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35

Read moreDetails
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ
Իրավունք

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 17:30

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում արձանագրվել է լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք, վկայում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ