Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:57

Ռուբինյանը հայտարարել է՝ իշխանությունների կողմից Հայաստանի զինանշանն ու հիմնը փոխելու որոշում չկա

Ռուբինյանը հայտարարել է՝ իշխանությունների կողմից Հայաստանի զինանշանն ու հիմնը փոխելու որոշում չկա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, խմբակցությունը, կառավարությունը մինչ այս պահը չունեն որևէ որոշում հիմնը և զինանշանը փոխելու մասին, հայտարարել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

 «Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը, ես չեմ ուզում փոխել»,- նշել է նա:

Ռուբինյանի խոսքով՝ նոր Սահամանդրության նախագիծ չկա, այն ոչ ոք չի տեսել: Ըստ նրա՝ նոր Սահմանադրություն ընդունելը ՀՀ սուվերեն իրավունքն է, և միայն ժողովուրդը կարող է որոշել, թե ինչպիսին կլինի այն:

2023 թվականի նոյեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանի պետական ​​խորհրդանիշների փոփոխության հարցը քննարկելու անհրաժեշտության մասին՝ միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է հաշվի նստել մեր խորհրդանիշների պատմության և ավանդույթի հետ։ 2024 թվականի հունվարի 30-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել էր Հայաստանի օրհներգն ու զինանշանը փոխելու անհրաժեշտությունը։

Հունվարի 19-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն՝ պահպանելով կառավարման ներկայիս խորհրդարանական ձևը։ Հաջորդ օրն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ Փաշինյանի այս հայտարարությունն անվանել էին «հերթական ուղերձ Ադրբեջանին և Թուրքիային»։ Ըստ պատգամավորների՝ «այս քայլով Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի վրա՝ հող նախապատրաստելով թուրք-ադրբեջանական չդադարող պահանջներից հերթականի բավարարման համար»։

Իր հերթին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ««չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր սահմանադրության ընդունում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+