Այստեղ նույնիսկ անձի խնդիր էլ չէ, ուղերձն այն է, որ Արցախի նախագահի ինստիտուտ կամ Արցախ այլևս գոյություն չունի, գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով պարեկների կողմից Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կանգնեցնելուն և նկատողություն անելուն։
«Պարեկային ծառայությունն Արցախի նախագահի մեքենան է կանգնեցրել` «զգուշացվել է, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի»։ Հասկանալի է, որ ոստիկաններն իրենց նախաձեռնությամբ Արցախի նախագահի մեքենա չէին կանգնեցնի, առավել ևս` զգուշացնելու գործառույթ չէին ստանձնի»,- նշել է նա:
Աբրահամյանի համոզմամբ՝ փոքրոգի, «մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու համար` խորհրդանիշ կամ ինստիտուտ հիշեցնող ցանկացած բան։





































