«Հայաստան» դաշինքի պատգամավորները ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպեն, գրում է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով խմբակցության աղբյուրին։ Նշվում է, որ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ պատգամավորները կամփոփեն տարվա արդյունքները, ինչպես նաև կքննարկեն խորհրդարանում իրենց մարտավարության հետ կապված առաջիկա անելիքները։
«Մինչև տարեվերջ հանդիպում կլինի։ Կամփոփենք անցնող տարվա արդյունքները, մեր ձեռքբերումները, բացթողումները, երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև առաջիկա անելիքները»,- խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ին ստացել էր պատգամավորի մանդատը և նոյեմբերի 14-ին երդվել Ազգային ժողովի նիստում։
Լևոն Քոչարյանի փաստաբանը դիմել է ՔԿ և ԳԴ՝ պարզելու պատգամավորի քրգործի ձգձգման պատճառը
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ պահանջելով...