Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:30

Հաջիևը հայտնել է, թե որ դեպքում կարող է ԱՄՆ-ն միջնորդ դառնալ Երևան-Բաքու հարաբերություններում

Հաջիևը հայտնել է, թե որ դեպքում կարող է ԱՄՆ-ն միջնորդ դառնալ Երևան-Բաքու հարաբերություններում

Վաշինգտոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հայտնում է Newsweek ամսագիրը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի մոտեցումը, որը նախկինում հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, «հավասարակշռված չէր»:

«Սա միակողմանի և միակենտրոն մոտեցում էր, որը մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում»,- կարծում է Ալիևի օգնականը:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար անընդունելի է ուժի կիրառումը Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցք ստեղծելու համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի մասնակցությամբ և համաձայնությամբ կառուցված միջանցքը կարող է «հսկայական օգուտ դառնալ ողջ տարածաշրջանի պետությունների համար»։ 

Օ’Բրայենի խոսքով՝ Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմական և այլ օգնության ցուցաբերումը Ադրբեջանին և չեղարկել է բարձր մակարդակի որոշ այցեր։ «Վաշինգտոնն ուղերձ է հղել Ադրբեջանին, որ  հարաբերություններում դրական տեղաշարժ չի լինի, մինչև առաջընթաց չգրանցվի Հայաստանի հետ «խաղաղության» բանակցություններում։ Մենք հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո ոչինչ նորմալ չի լինի»,- նշել էր նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+