Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:14

Բաշկիրիայի հանրապետության նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը

Բաշկիրիայի հանրապետության նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը


Բաշկիրիայի
հանրապետության ղեկավարի հասարակական հիմունքներով խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռադի Խաբիրովը։ Այս մասին հայտնում  է Башинформ-ը՝ հղում կատարելով հանրապետության նախագահի լրատվական ծառայությանը։

Նշենք, որ հասարակական գործիչ Շավարշ Կարապետյանը «Համառուսական ժողովրդական ճակատ»-ում էր (հասարակական շարժում, որը ստեղծվել է 2011թ. մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ` միավորելու երկրի ակտիվ բնակիչներին), ինչպես նաև 2018 թվականի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի վստահորդն էր։

Շավար Կարապետյանը ժամանակին ԽՍՀՄ սուզորդների ազգային հավաքականի անդամ է եղել և բազմիցս դարձել է Եվրոպայի և աշխարհի օլիմպիական չեմպիոն։ Այնուամենայնիվ, Կարապետյանի անունը բոլորին հայտնի դարձավ նրա սխրանքից հետո, երբ Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից նա դուրս բերեց 46 հոգու։ Կարապետյանն իր այս պատմությունը պատմեց  միայն 6 տարի անց՝ հարցազրույցներից մեկում:

1976 թ.-ին Շավարշը պետք է մեկներ Հանովեր՝ Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու, բայց մեկ օր առաջ նա հիվանդացավ և որակավորման մրցումներում ցույց չտվեց լավագույն արդյունքը։ Խորհրդային հավաքականի մարզիչները որոշեցին նրա փոխարեն ուրիշին ուղարկել:

Ասում են, որ այդ ժամանակ վճռական դեր ունեցավ Կենտկոմի ԴՕՍԱԱՖ-ի նախագահի խոսքը, ով հայազգի մարզիկի մասնակցության հետ կապված իր զարմանքն էր արտահայտել. «Ինչպե՞ս կարող է ջրազուրկ Հայաստանում սուզորդ մարզիկ լինել»: Դրանից հետո 23-ամյա Շավարշը վերադառնում է տուն և նորից սկսում մարզվել` ապացուցելու, որ դեռ լավագույնն է:

Սեպտեմբերի 16-ի առավոտյան նա սովորականի պես դուրս էր եկել վազքի  Երևանյան լճի շուրջը ՝ իր 25 կգ-անոց պայուսակով։ Շավարշի հետ միասին վազում էր նաև եղբայրը՝ Կամոն, ով նույնպես ԽՍՀՄ սուզորդների հավաքականի անդամ էր: Կից ընթացող Թիվ 15 տրոլեյբուսը, որն անցել էր ավազե ամբարտակը՝ հանկարծ ամբողջ արագությամբ ընկավ ներքև և ջրասուզվեց:

Բոլոր 92 ուղևորներ կարծես ակնթարթորեն հայտնվեցին երկաթե գերեզմանի մեջ: Շավարշն ու նրա եղբայրը շտապեցին անկման վայր՝ ընթացքում ազատվելով հագուստներից:

«Իրականում ես ջրից 46 հոգու հանեցի: Բայց կան փրկվածներ, որոնց մասին պաշտոնական հաղորդագրություններում չի նշվել։ Ուղղակի նրանք անմիջապես հեռացել են դեպքի վայրից», — ասել է Կարապետյանը KP-ին տված հարցազրույցում։

80-ականներին Կարապետյանը մարզումներ էր իրականացնում Խորհրդային Հայաստանում, իսկ 90-ականներին դժվարին  տարիներին տեղափոխվեց Ռուսաստան:

Այժմ Կարապետյանը զբաղվում է բիզնեսով և բարեգործական հիմնադրամ է բացել `օգնելու հաշմանդամություն ունեցող մարզիկներին` նրանց, ովքեր սպորտում ստացած վնասվածքների պատճառով կորցրել են առողջությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+