ԲՏԱ նախարարը խոսել է Մոսկվայի հետ բանակցությունների արդյունքների մասին՝ կապված ռուսական ալիքների՝ Երևանի կողմից նախապես հայտարարված խախտումների հետ։ Նա մատնանշել է, որ ռուսական կողմը խոստացել է ապահովել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ կատարումը։
«Եթե մեր գործընկերները նշում են, որ քայլեր կձեռնարկեն կամ պարտավորվում են, որպեսզի կարողանան ապահովել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ կատարումը, դա մեր կողմից ակնկալվում է որպես նման հաղորդումները եթեր չներկայացնելը»,- ասել է նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ հանրային մուլտիպլեքսից հեռացման որոշում մտցնել կամ չմտցնելը սխալ կլիներ, քանի որ կոնսուլտացիաների ընթացքից էր կախված հետագա հարաբերությունները ՌԴ հեռուստաալիքների շուրջ։
Դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի էր ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և ԶԼՄ-ների փոխնախարար Բելլա Չերկեսովայի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանի հանդիպումը:
Ավելի վաղ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտնել էր, որ ռուսական կողմն ընդունել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումները։
Հայաստանը չի տրամադրել զանգվածային հաղորդակցությունների ոլորտում միջպետական համաձայնագրի ռուսաստանյան հեռուստաալիքների խախտումների վերաբերյալ հատուկ փաստաթղթային ապացույցներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






