Ռուսաստանը չունի ոչ բարեկամական երկրներ, կան ոչ բարեկամական կառավարություններ, Սկոպյեում ընթացող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 30-րդ նիստում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Պետությունը անձնավորվում է իշխանությամբ։ Մենք չունենք ոչ բարեկամ երկրներ և ոչ բարեկամ ժողովուրդներ։ Կան կառավարություններ, որոնք պետության անունից ընդունում են որոշումներ, որոնք մենք համարում ենք ոչ բարեկամական և այդ կառավարություններին դնում են համապատասխան ցուցակում»,- ընդգծել է է Լավրովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






