ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Վրաստանի միջև արդի բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական հարուստ ավանդույթների վրա և այսօր էլ առանձնանում են փոխադարձ վստահությամբ ու միմյանց նկատմամբ հարգանքի խոր զգացումով»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել իր և գործընկերոջ միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով կկարողանան օգտագործել երկկողմ համագործակցության ողջ ներուժը՝ մեր հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:
«Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ Ձեր կարևոր և պատասխանատու պաշտոնում և հաջողություն՝ տարածաշրջանի զարգացման ու կայունության ամրապնդմանը միտված Ձեր բոլոր ծրագրերին, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ բարօրություն ու առաջընթաց:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեր տարեդարձի կապակցությամբ՝ Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին մաղթելով ամենայն բարիք, քաջառողջություն և երջանկություն»,- նշել է Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






