Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:30

Ծանր հիվանդությամբ անձանց կալանքից ազատելու նախագիծը կրկին կքննարկվի

Ծանր հիվանդությամբ անձանց կալանքից ազատելու նախագիծը կրկին կքննարկվի
RA Government's session took place

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի օրակարգի զեկուցվող հարցերի ցանկում էր ներառված «Քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:

Նախագծով նախատեսվում էր կանոնակարգվել ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձանց կալանքից ազատման հարցի քննության ժամկետը և ծանր հիվանդության հիմքով հետագա պատիժը կրելու դատապարտյալի իրավունքի կանոնակարգումը:

Նախագծի նպատակն է կանոնակարգել հստակ ժամկետները, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալների ծանր հիվանդության դեպքում համապատասխան գործընթացը տևի շատ արագ:

Նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ հունվարին ունեցել են 2 ցավալի դեպք, երկու գործով էլ նիստը դատարանի կողմից նշանակվել է 20-25 օր հետո, բայց ընթացքում դատապարտյալն արդեն մահացել է։

«Կալանավորված անձի դեպքում վարչակազմի միջոցով միջնորդությունը կներկայացվի հսկող դատախազին, որն էլ պարտավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնել դատարան ոչ ուշ, քան հաջորդ օրվա ընթացքում»,- ասաց Բադասյանը:

Անդրադառնալով ներկայացվող նախագծին՝ ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ այն կարող է Սահմանադրության հետ կապված խնդիրներ առաջացնել, առաջարկում էր, որ դատախազը նորից հանձնարարի հանձնաժողովին եզրակացություն անել:

Կառավարությունը որոշեց նախագծի հարցը հետ ուղարկել կոմիտե՝ ևս մեկ անգամ քննարկում անցկացնելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+