ՀՀ Կառավարությունն այսօր՝ մարտի 19-ին, տեղի ունեցած նիստում որոշում կայացրեց լուծարել «02 շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը։
Համաձայն ներկայացված հիմնավորման՝ ՀՀ կառավարության կողմից տարվող տնտեսական, սոցիալական և բյուջետային քաղաքականությանը համահունչ, պետական կառավարման յուրաքանչյուր մարմին պետք է իրականացնի բացառապես իր նպատակներին համապատասխանող և դրանից բխող գործառույթներ:
Ըստ այդմ, որոշվել է դադարեցնել Ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ իրականացնող կազմակերպության գործունեությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






