Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:08

ԵՄ-ի ներսում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համընդհանուր համաձայնություն չկա․ Միխայել Ռոթ

ԵՄ-ի ներսում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համընդհանուր համաձայնություն չկա․ Միխայել Ռոթ

Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները պետք է ընդունվեն ԵՄ-ի ներսում՝ համընդհանուր համաձայնությամբ, ներկա պահին այդ համաձանությունը, ցավոք, չկա։ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ, ի պատասխան Armenia Today-ի թղթակցի հարցին, հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

Armenia Today-ի թղթակիցը գերմանացի պաշտոնյային հարց է ուղղել ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ արված իր այն հայտարարության մասին, թե ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում գերմանական կողմը բավարար քայլեր չի արել։

Հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում Գերմանիան իր բացթողումն ուղղել հետագա հնարավոր ռազմական գործողության դեպքում, Ռոթը պատասխանել է․

«Այս ինքնաքննադատությունը միայն անձնական ուղղվածության չէր։ Այն ուղղված էր Գերմանիային, Գերմանիայի կառավարությանը, Արևմուտքին, ընդհանուր առմամբ, ԵՄ-ին, որովհետև վերջին ամիսներին մեր հայ ընկերներից մշտապես լսել ենք տագնապահարույց զգուշացումներ այն մասին, որ զարգացումները կարող են ռազմական ճանապարհով գնալ։ Սրանք մտահոգություններ էին հայկական կողմից, որոնք լսելի չդարձան եվրոպական մայրաքաղաքներում»։

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ է մշակում։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+