Երևանի ավագանու ընտրական ցուցակում ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 3 և «Մայր Հայաստան» դաշինքի՝ 2 անդամներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել, հայտնում է ԿԸՀ-ն։
Նշվում է, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը, Արամ Ազատյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել, լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Բարխուդարյանին, Հեղինե Ոսկանյանին, Զինա Չալիկյանին։
Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Ադրինե Ավագյանը և Դուստրիկ Մխիթարյանը, լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ՝ Արմեն Քոչարյանին, Գրիգոր Իսկանդարյանին։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Հոկտեմբերի 10-ին՝ ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում, Երևանի ավագանին քաղաքապետ էր ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին։
Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից
Արտերկրում բնակվող ավելի քան 60 ՀՀ քաղաքացի կոչ է արել չեղարկել ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով ընտրելու իրավունքից զրկվում են...



































