Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:19

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի ամենաուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ՀՀ նախագահին է ներկայացնելու ՀՀ ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին:

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ ԱԱԾ տնօրեն կնշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Իշխանությունների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ ամենայն հավանականությամբ, ոստիկանապետ կնշանակվի Արման Սարգսյանը:

2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ չնայած այժմ Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ՌՈ օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն է, սակայն, օրաթերթի տեղեկություններով, Պաշտպանության նախարարությունում Ռազմական ոստիկանության պետի նշանակման հարցում քննարկվում է նաև Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի անունը:

Սակայն նկատենք, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Նահապետյանին ազատել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից՝ պատճառը աշխատակիցների բողոքն է եղել։ Չի բացառվում, որ ՌՈ պետ նշանակվի հենց Արտակ Նահապետյանը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմն է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արտակ Նահապետյանը նշել է, որ նման խոսակցություններ չի ունեցել և եթե հրաման կտան, ապա՝ կշարունակի ծառայել։

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ թեպետ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, և մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկիրն ապրելու է արտակարգ դրության ռեժիմով, Սահմանադրության համաձայն, ԱԺ-ն շարունակում է գործել ամբողջ լիազորությունների շրջանակներում։ Եվ դրանով պայմանավորված՝ երեկ մշտական հանձնաժողովների նիստեր են անցկացվել, իսկ մարտի 23-ին էլ նշանակված է հերթական քառօրյան: Այդուհանդերձ, ԱԺ-ից թերթին հայտնել են, որ կպահպանվեն իրավիճակից բխող բոլոր վարքականոնները՝ ջերմաչափում, դիմակների կրում և այլն:

4․ «Հրապարակ» թերթի տեղեկություններով` քաղաքապետարանը դեռ չի կորցրել Աջափնյակում (մետրոյի «Բարեկամություն» կայարանից դեպի «Թումո») մետրոյի կայարան ունենալու իդեա-ֆիքսը:

Քաղաքապետարանի հետ համագործակցության «փորձ» ունեցող («Հին Երևանի» կառուցապատման մասով) շվեյցարացի հայտնի գործարար Վարդան Սրմաքեշը պատրաստակամություն է հայտնել ներդրում կատարել, եթե այդ տարածքն իրեն տրամադրեն՝ բիզնես-համալիր կառուցելու։ Հարակից կառուցվող մետրոյի ճարտարապետական մասը` շենք, կամուրջ, կանգառ, խոստացել է վերցնել իր վրա։

Ավագանու ընդդիմության ներկայացուցչի խոսքով՝  ներքին կոմունիկացիաների համար այլ ներդրող է անհրաժեշտ, քաղաքապետարանում հույս ունեն, որ կառավարությունը ներդրում կանի։ Բայց հիմա հույսը նվազել է տնտեսական այս անկման պայմաններում։

Թերթի հարցին ի պատասխան, թե ինչ վիճակում է Աջափնյակում կայարանի կառուցման խնդիրը, քաղաքապետարանի մամլո քարտուղարն ասել է, որ Աջափնյակի մետրոպոլիտենի կառուցման հետ կապված ներդրումային ծրագիրը քաղաքապետարանը շատ շուտով կներկայացնի հանրության դատին:

5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից ահազանգ է ստացվել, որ դատապարտյալների շրջանում բունտ է հասունանում․ պատճառը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ծանրոցների, հանձնուքների արգելքն է, որոնցով դատապարտյալները ստանում էին հատկապես ծխախոտ: Նրանք ասում էին, որ ծխախոտն իրենց համար ավելի առաջնային նշանակություն ունի, քան սնունդը, և խնդրում էին, որ միջոցներ գտնեն՝ իրենց դա հասցնելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+