Ահա և ընտրություններն անցան ու կյանքի նոր փուլ սկսվեց, ինստագրամյան իր էջում գրել է «Ուժը հայրենյաց» կուսակցության ավագանու թեկնածու Նատալյա Արզաքանցյանը։
«Շատ ուրախ եմ, որ մեր ձայները գնացին Ավինյանի թիմին, թող դա նվեր լինի նրանց և բոլոր նրանց ընտրողների համար, Բայց դա նաև պատիժ կլինի բոլոր նրանց համար, ովքեր չեն եկել ընտրություններին՝ Երևանի ճակատագիրը որոշելու»,- գրել է Արզաքանցյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ ընտրեցին իրենց տեսակը, իսկ ովքեր չմասնակցեցին՝ դավաճանեցին իրենց հայրենիքին։
«Հիմա մի՛ լացիր և մի՛ բողոքիր, դու ինքդ ես այդպես որոշել, և Աստված քո վկան է։ Դուք ոչինչ չեք արել ձեր երկրի ու ձեր քաղաքի համար, ուրեմն նստեք ու համբերեք»,- գրել է նա։
Նշենք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցությունը ստացել էր երևանցիների ձայների 0.74%-ը և չէր անցել նոր ավագանի։
Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 4-ը հաղթահարել են կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: Դրանք են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






