Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:35

Լավրովը քննադատել է Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը

Լավրովը քննադատել է Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակներում քննադատել է Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը։

«Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող զորավարժություններից»,-հայտարարել է նա։

Այս համատեքստում Լավրովը շեշտել է՝ «ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս»։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հերքել է Հայաստանի պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը հեռանում է Լեռնային Ղարաբաղից:

«Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարել Է Լավրովը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 11-20-ն կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժություններ։ Պենտագոնից հայտնել են, որ զորավարժությանը կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է առաջացնում։

Սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետը La Repubblica-ին տված հարցազրույցում հայտարարել էր անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացման Երևանի փորձերի մասին։ Փաշինյանը «ռազմավարական սխալ» էր անվանել Հայաստանի անվտանգության կախվածությունը մեկ կենտրոնից։ Փաշինյանը նաև ընդգծել էր, որ ավելի վաղ «դիտարկել են, թե ինչպես Ռուսաստանը մեկ օրում, ամսում կամ տարում լքեց Հարավային Կովկասը»։ Նույն հարցազրույցում Հայաստանի վարչապետը նշել էր, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չեն կատարում այն ​​առաքելությունը, որն ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը և նշել, որ «Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+