ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի իր գործընկերոջ հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանն իր քայլերով ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կողմերն անդրադարձել են սեպտեմբերի 1-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին, նախարար Միրզոյանն ընդգծել է, որ դա Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործելաոճի հերթական դրսևորումն էր:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, Արարատ Միրզոյանը վերահաստատել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում ՀՀ դիրքորոշումը և ընդգծել այդ ուղղությամբ միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԵՄ, կողմից հստակ քայլեր կատարելու անհրաժեշտությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






