Օգոստոսի 10-ին ԿԸՀ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն։
Նշվում է, որ ԿԸՀ են այցելել «Հայաստանի եվրոպական կուսակցության» (նախագահ՝ Տիգրան Խզմալյան) և «Ժողովրդավարական համախմբում» (նախագահ՝ Սուրեն Պետրոսյան) կուսակցության ներկայացուցիչները։
Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին, իսկ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







