• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հուլիս 2025 05:10
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները

«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին․ անորակ սպառազինության գնման հետքերով

Քաղաքականություն,
13 Մարտ 2020 10:27
Share3ShareShare
Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները
telegram

1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ վերջերս մամուլում անընդհատ լուրեր են շրջանառվում ԵՊՀ ռեկտորի թեկնածու Աշոտ Սաղյանի ուշագրավ կլանային կապերի, «հայրենասիրական» գործունեության վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթին Սաղյանի մասին ուշագրավ տեղեկություններ են հասել։

Մասնավորապես, նա կարողության տեր է, և «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց պարզել է, որ Ա. Սաղյանն արհեստավարժ գործունեություն է ծավալել, որի կոռուպցիոն բնույթի վերաբերյալ բացահայտումներ է արել նույնիսկ ՊՎԾ-ն։

Կոռուպցիոն սխեմայի իրականացման մասին թերթի մոտ առկա են կոնկրետ փաստեր, որոնցից պարզ են դառնում Ֆարմացիայի ինստիտուտի մատակարար կոնկրետ ընկերության՝ «Իմմունոֆարմի» հետ արատավոր կապն ու գործարքների հաջորդականությունը։

Իհարկե, վերջինս ջանասիրաբար կժխտի ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ լինելու հանգամանքը, առանձին դեպքերում կուրանա իր ընկերներին՝ Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, և գեներալ Ավետիսյանին, նույնիսկ Ռ. Մարտիրոսյանին, կմոռանա Արցախը ծախելու վերաբերյալ իշխանությանն ուղղված մեղադրանքները, սակայն փաստերն ավելի քան խոսուն են և արժանահավատ։

Ի դեպ, խմբագրության տրամադրության տակ են նաև ԵՊՀ ռեկտորի այլ թեկնածուների կոռուպցիոն գործունեության վերաբերյալ նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում ևս կհրապարակվեն։

2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին:

Պարզվում է` Իտալիայից ժամանածներից որևէ մեկը չի եղել պետության հոգածության կամ ուշադրության ներքո, նրանց ընդամենը Առողջապահական և աշխատանքի տեսչության աշխատակիցները գրանցել են իրենց մոտ և հորդորել տանից դուրս չգալ. անգամ թոքաբորբով հիվանդ քաղաքացուն չեն մեկուսացրել:

Պաշտոնական մարմինները` ի դեմս ՀՀ առողջապահության նախարարի, դեռ շարունակում են պնդել, թե իրավիճակն իրենց կողմից վերահսկելի է, սակայն վարակված կինն ինքն է վատ զգացել և դիմել բժշկի: Եթե չաներ, պաշտոնական մարմիններն այդպես էլ չէին իմանա վարակակրի մասին:

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Ղարաբաղյան խնդիրը դամոկլյան սրի նման կախված է հանրաքվեի «աժիոտաժով» զբաղված իշխանությունների գլխին՝ կուլիսներում ընթանում են բավականին լուրջ քննարկումներ. Սերժ Սարգսյանից անմիջապես հետո Բրյուսել մեկնեց Նիկոլ Փաշինյանը, սպասվում է Լևոն Տեր-Պետրոսյանի այցը:

Ներհայաստանյան հանդիպումների մեջ է Դաշնակցությունը, իսկ մինչ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ` հասկանալու, թե ինչ է կատարվում ղարաբաղյան բանակցություններում:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը թերթի հետ զրույցում նշել է, որ համահայկական հարցերում կար երկուստեք հետաքրքրություն: Ինչ վերաբերում է հանդիպմանը, նա նշել է, որ փակ հանդիպում է եղել, ավելին ասելու կարիք չի տեսնում։ Ինչ են քննարկել՝ «Հարցրեք չար լեզուներից»:

4․ «Իրավունք» թերթն գրում է, որ ըստ վստահելի աղբյուրի` ՀԱԿ-ում խիստ վիրավորված են Նիկոլի այն հայտարարությունից, որ ՍԴ-ում եղած դատավորները Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կամակատար-կեղծարարներն են:

ՀԱԿ-ում խիստ են վիրավորվել Լևոնին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ նույն հարթության վրա դնելուց, ու թեև հայտարարվել է, որ մինչև հանրաքվե չեն արտահայտվելու, սակայն կուլիսներում այլ կրքեր են եռում:

Թերթի աղբյուրի խոսքով` Լևոնը Նիկոլին պարզ ասել է, որ այդպիսի ապերախտությունը չի մարսվելու, ու ժամանակը կգա, և Նիկոլի վերաբերյալ տհաճ կոմպրոմատներ կհրապարակվեն:

5․ «Փաստ» թերթը գրում է, որ տնտեսագետներն արդեն իսկ ահազանգում են, որ կորոնավիրուսը հնարավոր է գլոբալ տնտեսական ճգնաժամի հանգեցնի, գուցե ավելի ծանր, քան տեղի ունեցավ 2008 թվականին: Դրա նախանշաններն արդեն նկատելի են:

Եվրոպական կենտրոնական բանկը 25 միլիարդ եվրո է հատկացրել եվրոպական երկրների տնտեսություններին աջակցելու համար: Հայաստանի դեպքում իրավիճակը դեռևս հասկանալի չէ, քանի որ, ինչպես մասնագետներն են նշում, իրականում պետք է գնահատել, թե պետությունն ինչ ռեզերվներ ունի և ինչքանով կարող է դիմակայել հնարավոր ճգնաժամին՝ նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս գալու համար։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, տնտեսական ռազմավարության գնահատման հարցերի ու պետության պահուստների վիճակը գնահատելու վերաբերյալ այս օրերին նախատեսվում է անցկացնել քննարկում և հասկանալ երկրի ընդհանուր պահուստային վիճակը և հավանական ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ:

6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ մարտի 11-ին ԱԱԾ-Ն հայտնել էր, որ ստացել է փաստական տվյալներ՝ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ:

ԱԱԾ-ն հրապարակել էր, որ 2014թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակվել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ, և, ահա, 6 տարի անց պարզվում է, որ այդ անձը եղել է Արսեն Չիչյանը՝ Բոդոլը, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով. «Այո, իմ դեպքն է»:

Նշվում է, որ այս աղմկահարույց բացահայտման խմորը դեռ շատ ջուր կքաշի, և չի բացառվում, որ քրեական գործով ԱԱԾ-ն նաև պատասխանատվության կանչի «օրենքով գողերի»:

Լուրեր կան, որ կարող է հարցաքննության հրավիրվել «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը, որը առավել հայտնի է Սարատովի Արտյոմ անունով, և էլի այլ «օրենքով գողեր»: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը քրեական գործով մի շարք տեղեկությունների տիրապետում է, սակայն նախաքննությանը չխոչընդոտելու նկատառումներից ելնելով՝ այդ մասին առայժմ ոչինչ թերթը չի հրապարակի, միայն նշվում է, որ թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գտել է վարձու մարդասպանին, սակայն նա ազատության մեջ է:

Չի բացառվում, որ վարձու մարդասպանը նախաքննական մարմնին հայտնել է այն, ինչ պետք է եղել, եւ այդ համագործակցության արդյունքում նրան ազատ են թողել:

7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ հունվարի 27-ին Հայաստանում մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկը՝ «Բարի Սամարացին», դիմել է դատարան՝ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման և հերքման պահանջով։ Պատասխանողը լրագրող Թերեզա Ասատրյանն է:

Իսկ գործով երրորդ անձ է «Բաց Թիվի» ՍՊԸ-ն, որը հայտնի է Համլետ Ղուշչյանի հաղորդումներով: Պարզվում է, Թերեզա Ասատրյանը «Բաց օրը» հաղորդման ժամանակ «Բարի Սամարացու» արտադրության մասին արել է հայտարարություններ, որ այդ մսամթերքն ուտելու բան չէ, և այն առաջատար է կոչվել շուկայում, քանի որ սեփականատերը եղել է Սերժ Սարգսյանի մտերիմը:

Հայցվորը պնդում է, որ դա չի համապատասխանում իրականությանը, և վնասի փոխհատուցում է պահանջում՝ 2 մլն դրամ: Հայցադիմումը գտնվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։

Ի դեպ, Թերեզա Ասատրյանի դեմ այս ամսում սա երկրորդ բողոքն է: Նախորդն էլ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էր ներկայացրել։

8․ «Իրատես» թերթի տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակված կինը, որ Հայաստան էր ժամանել Իտալիայից, եկել էր մասնակցելու տղայի նշանդրեքին: «Պարզ է, որ խնջույքի է մասնակցել, տասնյակից ավելի մարդկանց հետ է շփվել, վարսավիրանոց ու խանութ գնացել, հարեւանների հետ զրուցել և այլն»,- ասաց մեր զրուցակիցը:

Այս պահին մեկուսացված քաղաքացիների մեծամասնությունը էջմիածնից է, որտեղ նախարարությունն իրականացրել է «Նշանդրեք» օպերացիան ու միանգամից 57 մարդու մեկուսացրել:

Ըստ թերթի ունեցած մեկ այլ տեղեկության, Ծաղկաձորում մեկուսացվածների մեջ նաև բժիշկ կա, ու չի բացառվում, որ նրա մոտ նույնպես կորոնավիրուս հայտնաբերվի: «Բժիշկը շտապօգնության ծառայությունից է: Նախորդ երկու օրերին ծառայության բրիգադների մեծ մասն օդանավակայանում է եղել, ինչի պատճառով մի շարք քաղաքացիների կանչն են ուշացրել: Ըստ երեւույթին, վերադառնալուց հետո մեքենաներն ու արտահագուստը նորմալ չեն ախտահանվել»,- հավելեց թերթի զրուցակիցը»:

9․ «Հրապարակ» թերթը գրում է. «Հանրաքվեի հռչակագիր» կոչվող փաստաթղթի հրապարակումից հետո ՀԱԿ-ում ատամները սրած սպասում են ապրիլի 6-ին, որ կատաղի գրոհ սկսեն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։

ՀԱԿ թերթի  աղբյուրների փոխանցմամբ՝ Կոնգրեսում անասելի վրդովված են այդ փաստաթղթից, եթե տերպետրոսյանական ժամանակաշրջանի ընտրությունները կեղծված լինելու մասին Փաշինյանի հայտարարությունները մարսվել են, ապա ռոբասերժական «հանցավոր ռեժիմի» հետ մի հարթության մեջ դնելը բացարձակ աններելի է համարվել։

Պարզապես որոշել են՝ առայժմ չանդրադառնալ հռչակագրին, որպեսզի չհայտնվեն «ոչ»-ի ճամբարում։

Հիշեցնենք, որ հրապարակված տեքստում ընդգրկված է հետևյալ միտքը․ «1995 թվականից մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որևէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը»։

10․ «Ժողովուրդ» օրաթերթը  հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանն  արձագանքել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Իմ ղեկավարության ժամանակ չէր կարող լիներ նման դեպք, որ այդքան մեծ գումարի սպառազինություն բերվեր, և դա լիներ անորակ։ Ես այդ տեղեկությունը կարող եմ մեկնաբանել այն դեպքում, եթե իմանամ՝ ինչ սպառազինություն է, ինչ պայմաններում է ձեռք բերվել, երբ և որ վարչությունն է ներկրել:

Զինված ուժերի զարգացման պլանը կազմվում է նախարարության և գլխավոր շտաբի կողմից, որին մասնակցություն ունեն մասնագիտացված վարչություններ, որոնց մեջ կան մասնագետներ, ովքեր լավ տիրապետում են սպառազինությանը, կարող են մասնակցել փորձարկումներին, ասել՝ սարքին է, թե սաքրին չէ: Չեմ կարծում՝ Սերժ Սարգսյանի կամ այլ նախագահի ժամանակահատվածում երբևիցե որևէ մեկը միտումնավոր կցանկանար խնդիր ունենալ սպառազինության հետ», – հայտարարել է Օհանյանը:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ անորակ սպառազինությունը գնվել է Օհանյանի պաշտոնավարումից հետո»:

11․ «Իրատես» թերթը գրում էն, թե հայաստանյան իշխանությունները և նրանց դրսի «մեկենասները». բավականին լրջորեն են պատրաստվել արցախյան ընտրություններում հայաստանյան «համահունչ» զարգացումներ ապահովելու, իրենց «իդեաներին» համապատասխան թեկնածու ունենալու, Արցախում «քայլիստներ» պատրաստելու, իրավիճակը ապակայունացնելու համար։

Այդ ամենը կառուցվում էր Մասիս Մայիլյանի թեկնածության շուրջ: Սակայն Սամվել Բաբայանի միակցումը Մայիլյանի հետ փսորեց բաբելոնյան այդ աշտարակը: Ի դեպ, Արցախում այս օրերին հայաստանյան քննիչները` Դանիել Իոաննիսյանի «գլխավորությամբ», եվրոպական «ծրագրերի» շրջանակում «թրենինգներ» են անցկացնում արցախյան քննիչների հետ` ընտրությունների խախտումների մասով` արագ-օպերատիվ արձագանքելուն առնչվող:

Իրականում թիրախում Արայիկ Հարությունյանն է, որի ընտրվելու շանսերն ամենամեծն են։ Դրանով փորձում են նրան «մոնիտորինգի» տակ պահել։ Մայիլյանի թիմի անդամներն արդեն իսկ հնչեցնում են հայտարարություններ` «այլոց փող բաժանելու մասին» հայտարարություններ:

 

telegram

Առնչվող Նորություններ

Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

Փաշինյանը պարզաբանել է հոգևորականների մասին ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ ստանալու վերաբերյալ իր խոսքերը

04 Հուլիս 2025 00:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հոգևորականների վերաբերյալ տվյալներ ստանալու մասին իր հայտարարությունը: Facebook-յան իր էջում գրառման...

Սամվել Կարապետյանը սովորական քաղաքացի չէ, շատ բան է արել ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսության համար․ Բաղդասարով

Սամվել Կարապետյանը սովորական քաղաքացի չէ, շատ բան է արել ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսության համար․ Բաղդասարով

04 Հուլիս 2025 00:25

ՀՅԴ-ն հայտնում է իր կուսակիցների տներում խուզարկություններ իրականացնելու մասին

Գլխավոր դատախազն ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացրել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

03 Հուլիս 2025 22:54

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին միջնորդագիր է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Ո՞նց է եղել, որ հաղթող նախագահներին ժողովուրդը «ոչ» է ասել, իսկ պարտվող վարչապետին ընտրել է․ Կոնջորյան

03 Հուլիս 2025 19:39

ԱԺ-ն ընդունեց պետական ​​իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին հայտարարությունը

ԱԺ-ն ընդունեց պետական ​​իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին հայտարարությունը

03 Հուլիս 2025 18:37

ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստում ընդունել է «Բռնության ճանապարհով պետական ​​իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության նախագիծը, որը նախկինում...

ԱԺ արտահերթ նստաշրջանը ՀՀ-ի հանդեպ ահաբեկչության դեմ հայտարարության ընդունման համար (ուղիղ)

ԱԺ արտահերթ նստաշրջանը ՀՀ-ի հանդեպ ահաբեկչության դեմ հայտարարության ընդունման համար (ուղիղ)

03 Հուլիս 2025 17:16

Ավելին
  • Լուրեր
Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

Փաշինյանը պարզաբանել է հոգևորականների մասին ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ ստանալու վերաբերյալ իր խոսքերը

04 Հուլիս 2025 00:57
Սամվել Կարապետյանը սովորական քաղաքացի չէ, շատ բան է արել ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսության համար․ Բաղդասարով

Սամվել Կարապետյանը սովորական քաղաքացի չէ, շատ բան է արել ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսության համար․ Բաղդասարով

04 Հուլիս 2025 00:25
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Մոսկվան պաշտոնապես ճանաչել Է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը

03 Հուլիս 2025 23:59
Փաշինյանը քննարկել է ՀՀ-ում ԱԲ-ի խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագիծը

Փաշինյանը քննարկել է ՀՀ-ում ԱԲ-ի խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագիծը

03 Հուլիս 2025 23:11
ՀՅԴ-ն հայտնում է իր կուսակիցների տներում խուզարկություններ իրականացնելու մասին

Գլխավոր դատախազն ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացրել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

03 Հուլիս 2025 22:54
Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովին

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովին

03 Հուլիս 2025 22:07
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

Կրետեում հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել․ ԶԼՄ

03 Հուլիս 2025 21:31
Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հարցով Մոսկվայի հետ «լավ բանակցությունների» մասին

Պուտինն ու Թրամփը չեն քննարկել անձնական հանդիպման հնարավորությունը․ Ուշակով

03 Հուլիս 2025 20:45
«Ռոսպոտրեբնադզորը» պահանջել է ներկայացնել Հայաստան ներկրվող պաղպաղակի արգելքի պատճառները

«Ռոսպոտրեբնադզորը» պահանջել է ներկայացնել Հայաստան ներկրվող պաղպաղակի արգելքի պատճառները

03 Հուլիս 2025 20:19

Ո՞նց է եղել, որ հաղթող նախագահներին ժողովուրդը «ոչ» է ասել, իսկ պարտվող վարչապետին ընտրել է․ Կոնջորյան

03 Հուլիս 2025 19:39
ԱԺ-ն ընդունեց պետական ​​իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին հայտարարությունը

ԱԺ-ն ընդունեց պետական ​​իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին հայտարարությունը

03 Հուլիս 2025 18:37
Sputnik Ադրբեջան գործակալության գործունեությունը շարունակելու համար պայմաններ այլևս չկան. Կիսելյով

Sputnik Ադրբեջան գործակալության գործունեությունը շարունակելու համար պայմաններ այլևս չկան. Կիսելյով

03 Հուլիս 2025 18:28
Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել

Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել

03 Հուլիս 2025 18:02
ԱԺ արտահերթ նստաշրջանը ՀՀ-ի հանդեպ ահաբեկչության դեմ հայտարարության ընդունման համար (ուղիղ)

ԱԺ արտահերթ նստաշրջանը ՀՀ-ի հանդեպ ահաբեկչության դեմ հայտարարության ընդունման համար (ուղիղ)

03 Հուլիս 2025 17:16
Ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել իշխանության զավթման վերաբերյալ ԱԺ նիստին

Ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել իշխանության զավթման վերաբերյալ ԱԺ նիստին

03 Հուլիս 2025 16:59

Մայր Աթոռը տեռորիզմի պաշտպանության վահան են դարձնում․ Հայկ Կոնջորյան

03 Հուլիս 2025 16:59
«Դատապարտում ենք ՀՀ-ի դեմ ահաբեկչության փորձը»․ ԱԺ-ում քննարկում են ՔՊ-ի նախագիծը

«Դատապարտում ենք ՀՀ-ի դեմ ահաբեկչության փորձը»․ ԱԺ-ում քննարկում են ՔՊ-ի նախագիծը

03 Հուլիս 2025 16:35
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

03 Հուլիս 2025 16:20
Եվրոպայում և Թուրքիայում անտառային հրդեհներ են բռնկվել

Եվրոպայում և Թուրքիայում անտառային հրդեհներ են բռնկվել

03 Հուլիս 2025 16:10
Խուզարկություններ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղված Փաշինյանի սպառնալիքից հետո

«Տաշիր գրուպին» առնչվող քրվարույթով 2 անձ է կալանավորվել․ ՔԿ

03 Հուլիս 2025 15:10
Եթե քաղաքական թիմի ներկայացուցիչը համաձայն չէ տարվող գծին, պետք է չզբաղեցնի պաշտոն․ Գալյան

Եթե քաղաքական թիմի ներկայացուցիչը համաձայն չէ տարվող գծին, պետք է չզբաղեցնի պաշտոն․ Գալյան

03 Հուլիս 2025 14:56
Սահմանադրության նոր տեքստը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ. նախարար

Սահմանադրության նոր տեքստը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ. նախարար

03 Հուլիս 2025 14:45
ԱԺ հանձնաժողովն ընդունեց տրանսպորտից առանց վճարման օգտվողներին տուգանելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը

03 Հուլիս 2025 14:38
Քաղաքացիները դժգոհ են ՀԷՑ-ի աշխատանքից․ Գալյանը պետականացման հարցում իրավական խնդիր չի տեսնում

Քաղաքացիները դժգոհ են ՀԷՑ-ի աշխատանքից․ Գալյանը պետականացման հարցում իրավական խնդիր չի տեսնում

03 Հուլիս 2025 14:25
ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը

03 Հուլիս 2025 14:22
Այսպես են անում, որ պետություն են կառուցում, այսպես են կառավարում․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Այսպես են անում, որ պետություն են կառուցում, այսպես են կառավարում․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

03 Հուլիս 2025 14:11
ԱԳՆ-ն Ադրբեջանի ագրեսիային դիմակայելը Հայաստանի համար միակ «ուժային սցենարն» է անվանել

Հայաստանը մեկնաբանել է տարածաշրջանում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու ԱՄՆ առաջարկը

03 Հուլիս 2025 14:04
Ընդդիմությունը սարսափում է, որ ձեզ ընտրության նոր հնարավորություն տանք․ Արշակյանը՝ էջմիածինցիներին

Ընդդիմությունը սարսափում է, որ ձեզ ընտրության նոր հնարավորություն տանք․ Արշակյանը՝ էջմիածինցիներին

03 Հուլիս 2025 13:48
Ինձ մի՛ բացատրեք, դատախազությունում կբացատրեք․ Սիմոնյանը՝ Մինասյանին

Ինձ մի՛ բացատրեք, դատախազությունում կբացատրեք․ Սիմոնյանը՝ Մինասյանին

03 Հուլիս 2025 13:23
Աղազարյանը ձեր նախկին գործընկերն է, չի կարելի, ճանապարհ ունեք անցած․ Դանիելյանը՝ Պարսիլյանին

Աղազարյանը ձեր նախկին գործընկերն է, չի կարելի, ճանապարհ ունեք անցած․ Դանիելյանը՝ Պարսիլյանին

03 Հուլիս 2025 13:16
Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով
Իրավունք

Փաշինյանը պարզաբանել է հոգևորականների մասին ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ ստանալու վերաբերյալ իր խոսքերը

04 Հուլիս 2025 00:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հոգևորականների վերաբերյալ տվյալներ ստանալու մասին իր հայտարարությունը: Facebook-յան իր էջում գրառման...

ԿարդալDetails
Սամվել Կարապետյանը սովորական քաղաքացի չէ, շատ բան է արել ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսության համար․ Բաղդասարով
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը սովորական քաղաքացի չէ, շատ բան է արել ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսության համար․ Բաղդասարով

04 Հուլիս 2025 00:25

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ