Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն ազատվել է պաշտոնից, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Սերգեյ Ատոմյանը Քրեակատարողական ծառայության ղեկավար էր նշանակվել 2023 թվականի հունվարի 16-ն։
ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին...




































