ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը, կողմերին կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից և ակտիվացնել բանակցային գործընթացը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է դիվանագետը, հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
«Արդյունքում կան սպանվածներ, վիրավորներ», — ասել է նա՝ ցավակցելով զոհվածների հարազատներին ու մտերիմներին:
«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից և ակտիվացնել քաղաքական միջոցներով կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը», — ընդգծել Է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվայում կշարունակեն ուշադիր հետևել այդ թեմային:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






