Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:25

Պետք է ազատագրենք ու ժողովրդին վերադարձնենք օկուպացված ՍԴ-ն․ Փաշինյան

Պետք է ազատագրենք ու ժողովրդին վերադարձնենք օկուպացված ՍԴ-ն․ Փաշինյան
The pre-election campaign of ‘Ayo’ (Yes) front for the constitutional referendum took place in Vayq, Vayots Dzor Province of Armenia

«ՀՀ-ում չի կարող լինել որևէ պետական մարմին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։  Ժողովուրդը ցանկացած իշխանության աղբյուրն է, և մենք դրա վկայությունն ենք»։  Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, քարոզարշավի շրջանակում Եղեգնաձորում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իշխանություն են լինելու այնքան ժանանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դա ուզում է։

«Մեր պաշտոնավարման լիազորությունը բխում է ժողովրդից։ Հայաստանում չի կարող լինել գեթ մեկ պետական մարմին, որի լիազորությունը չի բխում ժողովրդից։

Ըստ վարչապետի՝ այսօր պետք է լուծվի ինստիտուցիոնալ այս խնդիրը, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանության լիզորությունները բխում են ժողովրդից, իսկ Սահմանադրական դատարանի իշխանությունը բխում է Սերժ Սարգսյանից և Հանրապետականից, նրանց կոռումպացված խմբակից, որն այսօր նույնիսկ բռնազավթված իշխանություն չունի Հայաստանում և չի էլ կարող ունենալ։

Բացի ներկայացված փաստարկներից, վարչապետը ևս մեկ նրբություն ներկայացրեց, ըստ որի մեզ պետք է Սահմանադրական դատարան, որի իշխանությունը կբխի ժողովրդից։

«Դա է երաշխիքը, որ մենք կունենանք անաչառ Սահմանադրական դատարան։ Այս հանրաքվեով ՍԴ պետք է կապենք ժողովրդի կամքի հետ»,- նկատեց նա։

Վարչապետը կոչ արեց ժողովրդին ապրիլի 5-ին գնալ հանրաքվեի և արձանագրել, որ որևէ կապ չունի այդ հին ՍԴ-ի հետ։

«ՍԴ ձևավորման առաջին օրից ոտնահարել է ՀՀ ժողովրդի ամենաբարձրագույն իրավունքը՝ սեփական  երկրում իշխանություն լինելու իրավունքը։ Առաջինն այդ հին, հակաժողովրդական ու հակասահմանադրական դատարանը պետք է հեռանա։ Երկրորդը կառավարությունը, ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը պետք է ներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներ, որից հետո դատավորների թեկնածությունները պետք է բարեվարքության ստուգումներ անցնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Այնուհետ թեկնածությունը պետք է գնա այն ԱԺ, որին դուք եք ընտրել։ Այն պահին, երբ ԱԺ ընտրի ՍԴ դատավորին, այդ պահից դատավորը կստանա իր իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված ԱԺ միջոցով»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր դատավորները կանցնեն բարեվարքության ստուգումներ և միայն նրանք կշարունակեն իրենց գործունեությունը, որոնք կանցնեն այդ ամենի միջով։

«Այս հանրաքվեն ժողովրդի իշխանության մասին է։ Այսօրվա Սահմանադրական դատարանը օկուպացված է Հրայր Թովմասյանի և Սերժ Սարգսյանի կողմից։ ՀՀ գործադիր, օրենսդիր իշխանությունը, Սահմանադրական դատարանն, ապա դատական համակարգը պետք է ազատագրենք ու վերադարձնենք ժողովրդին։ Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որը չի ներկայացնում ժողովրդին և որի իշխանությունը չի բխում ժողովրդից»,- եզրափակեց Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+