Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:09

Փոխենք հեծանիվի երրորդ ակը միասին․ Թունյանը՝ դատական համակարգի մասին

Փոխենք հեծանիվի երրորդ ակը միասին․ Թունյանը՝ դատական համակարգի մասին
The pre-election campaign of ‘Ayo’ (Yes) front for the constitutional referendum took place in Vayq, Vayots Dzor Province of Armenia

Ուզում ենք ունենալ ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարան և դատական համակարգ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, քարոզարշավի շրջանակում Եղեգնաձորում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Ըստ նրա՝ ՀՀ տնտեսական և այլ զարգացման համար ամենակարևոր խնդիրներից մեկը՝ դատական համակարգի նկատմամբ վստահության պակասն է։

«Եթե դատական համակարգը վստահություն չի ներշնչում, մենք որևէ տարբերակ չունենք առաջ գնալու»,- նկատեց պատգամավորը՝ նշելով, որ եղել են ընտրություններ, ձևավորվել է ԱԺ, կառավարություն, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը, հերթը դատական համակարգինն է։

«Իշխանության երրորդ ճյուղը՝ դատական համակարգն, ունի ժողովրդի վստահության խորը դեֆիցիտ։ Սա նման է երեք ակնանի հեծանիվի, որի երկու ակը նորմալ է, իսկ երրորդը մաշված է կամ ծակ։ Մենք ուզում ենք երրորդ ակը ձեր օգնությամբ փոխենք»,- նշեց Թունյանը։

Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ հայտարարել են տնտեսական հեղափոխության մասին, բայց դրա համար իշխանության բոլոր թևերում պետք է ունենալ անվերապահ աջակցություն ու վստահություն վայելող ինստիտուտներ։

Պատգամավորն ընդգծեց, որ տեսակետը, թե ափսոս է այն 2-3 միլիարդ դրամը, որը ծախսվում է հանրաքվեի վրա, անհիմն է, քանի որ, եթե ՀՀ դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա, դրա վնասը 2-3 միլիարդ չի, դրա վնասն անհնար է հաշվել։ Երկրորդը՝  3 միլիարդը չի փոշիանում, դա բաշխվում է պրոցեսի մեջ ներգրավված քաղաքացիների միջև և հանրաքվեն վատ ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա։

«Ամսի 5-ին մեր հեծանիվի երրորդ ակը փոխենք, սահուն շարժվենք առաջ»,- եզրափակեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+