Հույս ունեմ, որ«Այո»-ն կհաղթի և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին 800 հազարից 1 մլն մարդ ընտրատեղամասերում «Այո» կասի: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:
«Մենք մեր երկու ձեռքերը կկտրենք, ձեր որևէ քվեաթերթիկի կեղծում թույլ չենք տա: Դա կլինի դավաճանություն ձեր նկատմամբ: Հեղափոխության ամբողջ իմաստն այն է, որ դուք հասկանաք՝ Դուք եք որոշում՝ մենք իշխենք Հայաստանի վրա թե ոչ։ Մենք եկել ենք, որ ժողովուրդը իշխի և հայրենիքի տերը լինի»,- նկատեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ Սահմանադրությամբ շատ բարձր շեմ է դրված, առնվազն 650 հազար «Այո» է պետք», քանի որ եթե 630 հազար ընտրող «Այո» ասի և 0 մարդ՝ «Ոչ», միևնույն է, «Այո»-ն կպարտվի: Փաշինյանը շեշտեց՝ դա ասում է՝ ցույց տալու մարդկանցից յուրաքանչյուրի ձայնի շրջադարձային նշանակությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






