Ամո՛թ է ուղղակի, դանոս է գրել, հուլիսի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին ուղղված նամակին։
«Ես այդ մոտեցմանը նորմալ եմ վերաբերվում, որ կարող է նամակ գրել, բայց գրում է ԼՂ ճգնաժամի մասին՝ ներկայացնելով, թե ինչ վատն է ՀՀ ներկայիս ղեկավարը։ Մենք էլ ենք ընդդիմություն եղել, բայց մենք ՀՀ օրակարգային հարցերի մասին դրսի հետ հաղորդակցվելիս, նամակներ գրելիս նման բաներ մեզ թույլ չենք տվել։ Ամո՛թ է ուղղակի, հա՛մ իրեն արժեզրկեց, հա՛մ երկիրը արժեզրկեց։ Ոչ մեկ ուշադրություն չի դարձնելու և չի հիշելու այդ նամակի հայտարարված նպատակի մասին, որովհետև բոլորի առաջին ռեակցիան այն է լինելու, որ ՀՀ նախկին ղեկավարը դանոս է գրել օտար պետությունների ղեկավարներին ՀՀ նոր ղեկավարի մասին»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում առկա աղետը կանգնեցնելու կոչով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







