Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:55

Եթե Ջերմուկի օդը չմնա մաքուր, ուրեմն հանքը չի լինելու․ Փաշինյան

Եթե Ջերմուկի օդը չմնա մաքուր, ուրեմն հանքը չի լինելու․ Փաշինյան
«Այո,-ն չի դադարեցնում քարոզարշավը. Հանրահավաք Ջերմուկում

Ջերմուկում այսօր «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի խնդրին և ներկայացրել իրենց արձանագրումներն ու կատարած աշխատանքը։

«Հարց ենք ձևակերպել՝ արդյո՞ք Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ադեցության գնահատականը գնահատվել է իր ճշմարտացիության աստիճանի հանգամանքով։ Նկատի ունեմ Լիդիանը ներկայացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, մեր հարցը հետևյալն է՝ Բնապահպանության նախարարության նախկին ներկայացուցիչները, որ այդ արձանագրումներն արել են, արդյո՞ք ստուգել են դրանց ճշմարտացիությունը։ Եթե հանկարծ պարզվի, որ չեն ստուգել՝ իրենց պարտականության մեջ մտնում էր դրանք ստուգելը։ Սա քննության մեկ ուղղությունն էր, երկրորդ ուղղությունն այն է՝  արդյո՞ք նախկինում այստեղ արված հետազոտության արդյունքներն հաշվի են առնվել հանքի հետ կապված պրոցեսներում․ այս հարցի պատասխանը ևս պետք  է ստանանք։ Երրորդ ուղղությունը՝ քննչական կոմիտեն կազմել է Էլարդի և Լիդիանի բանավեճի արդյունքում 154 հարցանոց հարցաշար, որը կուղարկվի առաջիկայում շահագրգիռ ՀԿ-ներին և ԳԱԱ-ին, որ այդ հարցաշարը ճշտվի, որի շուրջ տեղի կունենա երկու կողմերի միջև ամփոփիչ հարցաքննություն»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Ջերմուկի օդին որևէ սպառնալիք չպետք է լինի, Ջերմուկի օդը պետք է մնա մաքուր։

«Այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք Ջերմուկի ջուրը աղտոտենք։ Խոսքը նրա մասին է, թե հնարավոր է արդյոք այդ հանքը շահագործել այնպես, որ օդը, ջուրը չաղտոտվեն։ Եթե հնարավոր է, այս ճշմարտության հետևից մենք պետք է գնանք։ Եթե հնարավոր չէ, ուրեմն հնարավոր չէ, ուրեմն այստեղ թեմա չկա, նույնիսկ քննարկման բան չկա ու բացառված է, որ այդ հանքը շահագործվի», — հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի կարծում է, որ իր այդ դիրքորոշումը բավարար չափով ազնիվ դիրքորոշում է։

«Հույս ունեմ, որ այս դիրքորոշումը Ջերմուկի բնակիչների համար հասկանալի և ընդունելի է։ Եթե Ջերմուկի օդը չի լինելու, ուրեմն հանքը չի լինելու», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+