Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն քննադատել է Տոյվո Կլաարի իր թվիթերյան գրառման համար, որտեղ ստեփանակրետը անվանել է Խանքենդի/Ստեփանակերտ։
Կլաարը գրել էր. «Լավ է կարդալ, որ առավոտյան վերականգնվել է գազամատակարարումը Խանքենդի/Ստեփանակերտում
Լուազոն իր թվիթերյան էջում գրել է, «համոզված ե՞ս Տոյվո Կլաար, որ՝
- Գազի մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ կայուն է և շարունակվում է:
- «Լա՞վ է կարդալ», երբ Լաչինի միջանցքն ամբողջությամբ արգելափակված է:
- Դու պետք է օգտագործեիր Խանքենդի անո՞ւնը և դա դնեիր Ստեփականերտ անվանումից առա՞ջ»,- գրել է Լուազոն։
«Եվրոպական խորհրդարանը ցանկանում է, որ դուք գործեք, ոչ թե լուրեր կարդաք: Եվ բլոկադայում հայտնվածներին աջակցելու համար պետք չի հաճոյանալ նրանց, ովքեր պատասպանատու են այս սարսափելի իրավիճակի համար»,- ընդգծել է Լուազոն:





































