Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:55

Վարչապետերը Հայաստանում լինելու են ժողովրդի տված լիազորությունների ժամանակավոր կատարողը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետերը Հայաստանում լինելու են ժողովրդի տված լիազորությունների ժամանակավոր կատարողը․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ միայն ձեր վստահության ու քվեի շնորհիվ, որ պահին որոշեք՝ ես վարչապետ չեմ, կդադարեմ լինել ՀՀ վարչապետ։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզի Տեղ գյուղում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն քննադատությանը, որ հանրաքվեն իրականացվում է իր իշխանությունը պահելու համար։

«Այսօր, որ ես շարունակում եմ լինել ՀՀ վարչապետ, դա միայն ձեր վստահության շնորհիվ է, հետևաբար ես ՀՀ-ում իշխանություն չունեմ։ Իմ՝ ՀՀ վարչապետ լինել խորհրդանշում, վկայում է, որ դուք ունեք իշխանություն»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրաքվեի միջոցով ժողովրդի իշխանությունը դառնալու է անշրջելի։

«Այս հանրաքվեն կարևոր է, որ Հայաստանում ո՛չ Փաշինյանը, ո՛չ Պողոսյանը, ոչ ոք իշխանություն չի ունենալու, իշխանություն ունենալու է միայն ժողովուրդը և ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ այս հանրաքվեի միջոցով պետք է լուծեն այն խնդիրը, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ոչ թե որևէ պետական մարմնի կամ պաշտոնյայի։

«Վարչապետերը Հայաստանում իշխանություն չեն ունենալու, նրանք պետք է լինեն Հայաստանում ժողովրդի տված լիազորությունների ժամանակավոր կատարողը, ինչպես՝ տնվորը, ծառան»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա է նոր իշխանության բանաձևը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+