Նազելի Բաղդասարյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից և նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բաղդասարյանը մինչ վարչապետի օգնական նշանակվելը Շիրակի մարզպետն էր: Իսկ ավելի վաղ նա ՔՊ-ական պատգամավոր էր Ազգային ժողովում:
Հիշեցնենք, որ վարչապետ Փաոշինյանը Մանե Գևորգյանի ազատումից հետո տևական ժամանակ մամուլի քարտուղար չուներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






