Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:19

Սահմանադրական դատարանը քոչարյանասերժական ժառանգության վերջին մնացորդն է Հայաստանում․ Փաշինյան

Սահմանադրական դատարանը քոչարյանասերժական ժառանգության վերջին մնացորդն է Հայաստանում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդ է վերցրել՝ որպեսզի մասնակցի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին: ՀՀ վարչապետը  ուղղաթիռով ժամանել է Ագարակ: Իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում «Այո»-ի քարոզարշավը սկսում են Հայաստանի հարավային կետերից մեկից՝ Ագարակից:

«Վայրէջք ենք կատարում Ագարակ, Հայաստանի ամենահարավային կետերից մեկից սկսում ենք քարոզարշավը: Այն լինելու է շատ ակտիվ, շատ հետաքրքրիր, կարևոր ասելիքներ կան: Շատ կարևոր խոսակցություն է լինելու: Հույս ունեմ բազմաթիվ հարցերի պատասխանները կտամ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ագարակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ,  իր ելույթի սկզբում վարչապետը նշեց․

«Ամեն անհատ ունի իրավունք, բայց մեր ուժը մեր միասնության մեջ է՝ քաղաքացիների համախումբը, որը մեր Սահմանադրությամբ կոչվում է ժողովուրդ։ Մենք ասում ենք հետևյալը՝ Հայաստանում չի կարող լինել որևէ մարմին, որը չի ներկայացնում ժողովրդին։ Այսօր Սահմանադրական դատարանը չի ներկայացնում ժողովրդին, և պետք է հեռանա, որովհետև քոչարյանասերժական ժառանգության վերջին մնացորդն է Հայաստանում»,- նշեց ՀՀ կառավարության ղեկավարը՝ կոչ անելով ժողովրդին գնալ ընտրատեղամասեր և «այո» ասել Սահմանադրական փոփոխություններին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+