Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ից 18-ը ներառյալ և մարտի 20—ից 24-ը ներառյալ կլինի արձակուրդում: Վարչապետին արձակուրդ տրամադրելու մասին որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Համաձայն որոշման՝ Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Սյունիք՝ որտեղից մեկնարկել է «ԱՅՈ»-ի քարոզարշավը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






