Իրավունք ունի՞ արդյոք ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը օգտվել պետական ուղղաթիռից Սյունիքի մարզ տեղափոխվելու համար՝ քարոզարշավ անցկացնելու նպատակով:
Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։ Նա մասնավորապես նշել է․
«Արձանագրելու ենք բոլոր խախտումները՝ օդում, ջրում, թե ցամաքում։
Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։
Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։
Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից և առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի։
ՀԳ. Ամեն դեպքում՝ բարի թռիչք։
ՀՀԳ. Հարգելի՛ իմքայլականներ, ե՞րբ եք պատրաստվում Ո՛Չ ասել ամենօրյա ռեժիմով օրենքի ոտնահարմանը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






