Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:33

Սիսակ Գաբրելյանը վստահ է ՝ Սահմանադրական հանրաքվեն կկայանա

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը խոստովանեց, որ իր և իր գործընկերների կողմից իրականացվող քարոզարշավի շրջանակներում 100 քաղաքացիներից 98-ը կողմ են եղել սահմանադրական բարեփոխումներին:

«Հանգստյան օրերին այցելել ենք երևանյան Չորորդ գյուղ և Նոր Նորք։ Կարող եմ ասել, որ այդ համայնքների բնակիչները քաջատեղյակ էին առաջիկա հանրաքվեին և սահմանադրական բարեփոխումների էությանը։ Շատ դեպքերում, երբ բուկլետներ էինք տալիս, մեզ պատասխանում էին, որ արդեն տեղյակ են», — հայտարարեց պատգամավորը։ Նա նշել է քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է եղել բարեփոխումների ընդունմանը:

«Մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ կտամ, որ դուրս գան «Ֆեյսբուքից» և տեսնեն, որ երկրում ոչ միայն ֆեյքերն են իրենց հայհոյում կամ չեն սիրում, այլև իրական քաղաքացիները»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ համոզմունք հայտնելով, որ հանրաքվեն տեղի կունենա, և բարեփոխումները կընդունվեն։

Անդրադառնալով հանրաքվեի անցկացման ժամկետների հետաձգման հնարավորությանը՝ պատգամավորը նշեց, որ դա հնարավոր է միայն ռազմական դրություն կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում: Նա վստահ է, որ կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն չի հայտարարվի, քանի որ Հայաստանում դրա տարածման միտումներ չեն նկատվում։

«Մենք ռազմական դրություն կամ արտակարգ դրություն հայտարարելու նախադրյալներ չենք տեսնում, բայց չենք բացառում իրադարձությունների նման զարգացումը, քանի որ հնարավոր չէ բացառել որևէ բացասական երևույթ։ Բայց դրա նախադրյալները մենք չենք տեսնում», — հայտարարեց  «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրենց խմբակցության ճեպազրույցի ժամանակ արձագանքեց նշյալ հայտարարությանը․

«Եթե  իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ նորմալ է, որ հայհոյում են մարդկանց, կապ չունի` ում, դա մտահոգվելու տեղիք է տալիս»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+