Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:19

Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայություններն իրականացվելու են ՀՀ ծառայությունների կողմից, կարծում եմ՝ սա հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, Առաջին ալիքի եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ապաշրջափակման հարցում երեք հիմնական սկզբունք կա, որին մենք հետևում ենք․ սուվերենությունն է, յուրիսդիկցիան, ինչպես նաև փոխադարձությունը։ Ապաշրջափակումը հնարավոր է միայն այս սկզբունքների շրջանակում։ Երկար ժամանակ Հայաստանի վրա այս սկզբունքներից դուրս լուծումներ գտնելու ուղղությամբ ճնշում էր գործադրվում։ ՀՀ-ի վրա նաև ռազմական ճանապարհով է ճնշումներ գործադրվում, որպեսզի ՀՀ-ն իր դիրքորոշումը փոխի»,- ասել է ԱԽ քարտուղարն՝ այս համատեքստում մատնանշելով նաև 2020-ի սեպտեմբերյան մարտերը։

Նա շեշտել է՝ ներկայումս Հայաստանն ավելի հաստատակամ է դարձել և վերոնշյալ երեք սկզբունքներից դուրս այլ քայլի չի գնա։

Մայիսի 31-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից հայտնել էին, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ մի շարք հարցեր կքննարկվեն Ադրբեջանի կողմից երկու երկրների տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ պետությունների ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների ընդունումից հետո:

Նշենք, որ հարցումը ներառում էր հետևյալ հարցրերը, թե ի՞նչ է ենթադրում ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ի՞նչ երթուղի է ենթադրում այն, արդյո՞ք քննարկվում է միջազգային մաքսային կազմակերպության ներգրավումը, ինչպե՞ս է այնտեղ ներկայացված լինելու Ռուսաստանը, հայկական և ադրբեջանական ո՞ր բնակավայրերով է անցնելու ճանապարհը: Ըստ ստացված պատասխանի՝ այս և այլ հարցեր կքննարկվեն Ադրբեջանի կողմից երկու երկրների տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ պետությունների ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների ընդունումից հետո:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+