Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:14

Կառավարությունն արգելել է ՀՀ-ով երկակի նշանակության ապրանքներ արտահանել ՌԴ

Կառավարությունն արգելել է ՀՀ-ով երկակի նշանակության ապրանքներ արտահանել ՌԴ

Կառավարությունն իր 808-Ն որոշմամբ խստացրել է ՀՀ տարածքով երկակի նշանակության ապրանքների արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը, ավելի ճիշտ` գործնականում արգելել է դրանք արտահանել ՌԴ, հայտնել է «Հրապարակ»-ը:

Այդպիսի ապրանքները, որոնք, արևմտյան կառույցների կարծիքով, կարող են փոփոխությունների ենթարկվել եւ օգտագործվել ռուսական ռազմարդյունաբերության մեջ, մեծ քանակությամբ Հայաստանից տարվում էին Ռուսաստան, եւ Արեւմուտքը որոշել է արգելել դա: 

Խոսքն այն ապրանքների մասին է, ինչպիսիք են, օրինակ, հաշվողական մեքենաներն ու տվյալների մշակման բլոկները, մեքենաները և կիսահաղորդչային սարքերի կամ էլեկտրոնային ինտեգրալային սխեմաների արտադրության համար ապարատուրան, տրանսֆորմատորները, ստատիկ էլեկտրական կերպափոխիչները, ինդուկտիվության կոճերը եւ դրոսելները, բազային կայանները եւ այլն։ Նման արտադրատեսակները փոքր փոփոխությունների ենթարկվելուց հետո կարող են օգտագործվել ռազմարդյունաբերության մեջ, ուստի դրանց արտահանումն ու տարանցումը ՀՀ տարածքով հատուկ վերահսկվում է։

Եվ այդ արգելքը դրվել է ոչ թե ՊԵԿ-ի կամ էկոնոմիկայի նախարարության կողմից, այլ Արայիկ Հարությունյանի հրահանգով։ Սրա արդյունքում տուժում են Հայաստանի Հանրապետության գործարարները, որոնք նշված ապրանքները վերջին մեկ տարում արտահանել են Ռուսաստան` ե՛ւ իրենք են շահույթ ստացել, ե՛ւ պետբյուջե են մեծ գումարների հարկ վճարել: Եվ հիմա ահռելի քանակությամբ ապրանք են բերել ու չգիտեն, թե ինչ անեն դրանց հետ։ Ըստ էության, նրանք կանգնած են սնանկացման վտանգի առաջ, հայտնել է թերթը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+