Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Մեզ հետ բանակից տանում ենք լավ հիշողություններ, ավագ ընկերներ՝ սպաներ․ լրագրողները այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի

Մեզ հետ բանակից տանում ենք լավ հիշողություններ, ավագ ընկերներ՝ սպաներ․ լրագրողները այցելել են  հյուսիսարևելյան սահմանագոտի

Մայիսի 30-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: Armenia Today-ը նույնպես եղել է ՊՆ N զորամասում, հետևել օրվա կարգացուցակով սահմանված պարապմունքների անցկացման ընթացքին, զրուցել զինծառայողների և սպաների հետ, այնուհետև այցելել առաջնագիծ, ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, հարցազրույցներ անցկացրել դիրքապահ անձնակազմի հետ: 

Կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանը ներկայացրել է իրավիճակը մարտական դիրքերից մեկում։ «Հակառաորդի կողմից որպես այդպիսին հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել։ Հակառակորդը հիմանականում զբաղված է առօրյա մարտական հերթապահության ապահովման խնդիրներով։ Տեղանքի և տարածքի Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը  զբաղվում է առօրյա կյանքով»,- ասաց նա՝ հավելելով, որ օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում և ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել։

Գումարտակի հրամանատար մայոր Ռազմիկ Բաղդասարյանը նույնպես նշեց, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ «Անձնակազմի հոգեբանական վիճակը կայուն է, միշտ պատրաստ են իրականացնել մեր առջև դրված առաջադրանքը»,- ասաց Բաղդասարյանը։

Մարտական դիրքերում լրագրողները զրուցել են դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Նարեկ Ղևոնդյանի հետ։ Ըստ նրա՝ դիրքերում ծառայությունը շատ ավելի հետաքրքիր է անցնում ծառայությունը, քան զորամասում, քանի որ այստեղ ավելի պարտավորված ես ծառայում։ «Բանակում ավելի կոփվեցինք։ Մեզ հետ բանակից տանում ենք լավ հիշողություններ, ընկերներ, ավագ ընկերներ՝ սպաներ»,- ասաց կրտսեր սերժանտը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+