Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:19

ԲՀԿ-ն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտոնապես չի սատարել Վահագն Գևորգյանին. պատգամավոր

ԲՀԿ-ն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտոնապես չի սատարել Վահագն Գևորգյանին. պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես չի սատարել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որևէ մեկի թեկնածությանը:

Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Ընդ որում, պատգամավորն ընդգծեց, որ ԲՀԿ-ական շատ անդամներ երկար տարիներ աշխատել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ և բարեկամական հարաբերություններ են պահպանում:

«Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքներին, անկախ բարեկամական հարաբերություններից, նման հարցերը պետք է դիտարկվեն բացառապես իրավական տեսանկյունից, ինչի մասին հայտարարել է նաև պարոն Ծառուկյանը»– նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ եթե մի կողմ դնենք իրավական ասպեկտները և անդրադառնանք ծրագրի բովանդակությանը, ակնհայտ կդառնա, որ սա աննախադեպ ծրագիր է իր մասշտաբներով և նպատակներով:

«Աբովյան քաղաքի երիտասարդ ընտանիքները շուկայականից ցածր գնով բնակարան ստանալու հնարավորություն կունենային, ծրագրի նպատակն էր նաև աջակցել հայրենադարձությանը», — ասաց նա:

Տոնոյանը հույս ունի, որ Գևորգյանին մեղադրանք առաջադրելու հետ կապված բոլոր գործընթացները կընթանան օրենքի տառին համապատասխան:

«Որքանով ինձ հայտնի է, պարոն Գևորգյանը ներկայացրել է իր փաստարկներն ու հիմնավորումները՝ կապված առաջադրված մեղադրանքների հետ», — նշեց պատգամավորը:

Նշենք, որ Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+