Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:15

«Օրակարգում է»․ ՀԱՊԿ-ը պատասխանել է ՀՀ-ին օգնության փաթեթի մասին հարցին

«Օրակարգում է»․ ՀԱՊԿ-ը պատասխանել է ՀՀ-ին օգնության փաթեթի մասին հարցին

Հայաստանին օգնության փաթեթը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «օրակարգում է», ասել է ՀԱՊԿ քարտուղարությունը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան։ Կազմակերպությունից ընդգծել են, որ փաթեթը միայն դիտորդական առաքելություն ուղարկելու հարցի մասին չէ, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել։ Ավելի վաղ ՀԱՊԿ-ում դա բացատրել էին փաստաթղթի փակ բնույթով։

Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ը չի մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած դիտորդական առաքելության 30 մասնակիցների թիվը, որոնք կազմակերպությունը, ըստ նրա, պատրաստ է ուղարկել Հայաստան՝ հանրապետության վրա Ադրբեջանի հարձակման դեպքում։ ՀԱՊԿ-ը չի պատասխանել նաև Armenia Today-ի հարցին, թե ընդհանրապես քանի դիտորդ է պատրաստ ուղարկել Հայաստան և ինչ պայմաններով։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ «կոռեկտ չի համարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամ Փաշինյանի հայտարարությունները մեկնաբանելու հարց (Armenia Today) բարձրացնելը»։

Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները երկու որոշումների նախագծերի շուրջ կոնսենսուսի չեն եկել։ Նա ասել էր, որ Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին հռչակագիր և հայտարարություն չի ստորագրել՝ կազմակերպության կողմից Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիային քաղաքական գնահատական ​​տալուց հրաժարվելու պատճառով։

Այս տարվա մայիսի 25-ին Փաշինյանը նշել էր, թե ՀԱՊԿ-ը քանի դիտորդ է պատրաստ ուղարկել, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ «ՀՀ-ի վրա Ադրբեջանի պարբերաբար հարձակման ֆոնին, միջազգային հանրության հետ բանակցություններում, Բաքվի ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը և մեզ մեղադրում են հարձակման մեջ։ Ենթադրենք, որ մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և եթե նա հարձակվի մեզ վրա, ապա ՀԱՊԿ-ը կգա պաշտպանության։ ՀԱՊԿ-ն ասում է, որ այնտեղ կլինի և կուղարկի 30 «ուժեղ դիտորդներ»»,- մանրամասնել էր Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև հայտնել էր, թե որ դեպքում Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դե յուրե կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե արձանագրի, որ ՀԱՊԿ-ն ինքը լքում է Հայաստանը՝ մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու առումով»,- ասել էր նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+