«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում ներքին կարգով, տարբեր որոշումներով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» են տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին և վարժական հավաքներին մասնակցությունից՝ Ազգային ժողովի, նախարարության աշխատակիցներից մինչեւ մասնավոր ընկերություններում աշխատող որոշ անձինք։
Ըստ հրապարակման՝ «բրոնյա» ստացած մարդկանց որակավորել են իբրև «կարևոր մասնագետներ», որոնց գործունեությունը հույժ անհրաժեշտ է երկրին և չի կարող պատերազմական իրավիճակում կանգնել, ուստի նրանք ենթակա չեն հավաքագրման։
«Նշենք, որ պետությունը «բրոնյա» է տալիս կոնկրետ մարդկանց, ում բացակայությունը կարող է խաթարել տվյալ հիմնարկի աշխատանքները, ընդ որում՝ դրանք վերաբերում են թե՛ պետական եւ թե՛ մասնավոր ոլորտներին»,- ասված է հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






