Մարտի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Բելգիայի մայրաքաղաքում կառավարության ղեկավարը բանակցություններ կվարի Եվրամիության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մասնավորապես, նախատեսվում են հանդիպումներ Եվրախորհրդի նախագահի, Չարլզ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ:
Այցի շրջանակում վարչապետը կհանդիպի նաև ԵՄ-ում Եվրոպական ամենամեծ ժողովրդական կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






