Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

«Ադրբեջանն ինքը կադաստրից վկայական չունի». Ադոնցն այսպես է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը

«Ադրբեջանն ինքը կադաստրից վկայական չունի». Ադոնցն այսպես է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը

ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ալոնուն Armenia Today-ին տված մեկնաբանությունում գնահատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։

 «Երկրի մասին խոսել կադաստրի վկայականի փիլիսոփայության մեջ, դա խայտառակություն է, ամոթէ»։, – այսպես է բնորոշում Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարությունը՝ թե Հայաստանը կադաստրի վկայական չի ունեցել, և եթե Ադրբեջանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ապա այն կլինի մեր կադաստրի վկայականը և մենք կհաղթահարեն տնվորի մեր կարգավիճակը։

Դիվանգետն օգտագարոծելով Փաշինյանի օրինակները հակադարձում է՝ «առանց կադաստրի վկայականի ՄԱԿ-ի անդամ չեն դառնում»։

Դիվանագետի համար անընդունելի է տնվոր կոչել դարերով իր հողի վրա ապրած ժողովուրդին։

 «Կադաստր և տնվոր… ողբամ ես, կարող եմ ասել։ Պատմության մեջ առաջին անգամ է, որ որևէ պետության ղեկավար նման տիպի որակավորումներ տա իր իսկ սեփական պետությանը, իր իսկ սեփական ժողովրդի վերաբերյալ»:

Ադոնցի խոսքով՝ Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը խոսում է Հայաստանի պետության, պետականության մասին, «թաղապետարանի մակարդակով՝ կոչ անելով Փաշինյանին պետությունը չհամեմատել կադաստրի հետ։»

 Նախկին փոխարտգործ նախարարի խոսքով՝ Փաշինյանը դեմարկացիայի և դելիմիտիացայի գործընթացը խորհրդարանում ներկայացրեց այն տեսանկյունից, որ Ադրբեջանն է, որ պետք է ձևակերպի և ներկայացնի Հայաստանին այդ փաստաթուղթը [կադաստրի վկայականը։

Մինչդեռ, ըստ Ադոնցի, Ադրբեջանը դեռ ինքն իր կադաստրի վկայականի փնտրտուքներում է՝ 100-ամյա պետություն է ընդամենը, որի պետության կարգավիճակն անգամ հարցականի տակ է։

«Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային օրինականությունը։ Սա արվում է այն դեպքում, երբ անկախ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, ինչը նշանակում է, որ այդ երկրները ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշեց դեսպանը։

Ադոնցի գնահատմամբ՝ Փաշինյանը «պրիմիտիվ, անընդունելի, մարդկանց արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններով» փորձում է նախապատրաստել ժողովրդին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որով ինչպես ինքն է հայտարարել ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ըստ Ադոնցի, նման հայտարարությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը այդ բանակցություններում լուրջ ճնշումների տակ է, մինչդեռ ընդունված նորմերի համաձայն՝ ճնշումների ներքո չի կարող սահմանազատման գործընթաց վարել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+