Հայաստանը պատրաստ է և շահագրգռված` տարածշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման մեջ։ Այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմամբ։ Պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,– ասաց Միրզոյանը։
Նա շեշտեց` Հայաստանն ու Ադրբեջանն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում առավել մոտ են հարաբերությունների կարգավորմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







