Այսօր առավոտյան՝ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է «Այո»-ի կողմնակիցներին՝ ստեղծել սեփական՝ ցանցային թիմ։
«Մեր այն կողմնակիցները, ովքեր ինչ-ինչ պատճառներով ներգրավված չեն «Այո»-ի քարոզարշավում, կարող են այդ քարոզչությունն իրականացնել առանց իրենց առօրյա գործերից կտրվելու։ Դուք Ձեզ համարեք «Այո»-ի քարոզչության առաջնորդ՝ դրա իրականացման համար օգտագործելով բոլոր պատեհ առիթները՝ սուրճի ընդմիջումները, լանչի, զբոսանքի ժամանակը»,-նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






