Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:
Ավելի վաղ հայտնի էին դարձել Բրյուսելում Փաշինյանի, Միշելի և Ալիևի առաջիկա բանակցությունների մանրամասները։ Եվրախորհրդի մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել էր, որ մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյանը, Միշելը և Ալիևը եռակողմ հանդիպում կանցկացնեն։
Փաշինյանի, Ալիևի և Միշելի նախորդ հանդիպումը Բրյուսելում տեղի էր ունեցել 2022 թվականի օգոստոսի 31-ին։ Նախորդ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել էր քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի ղեկավարի և Ադրբեջանի նախագահի միջև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







