ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվեց ընդունվեց 107 կողմ ձայնով։
Համաձայնագիրը Հայաստանի և մյուս անդամ երկրներին որոշակի տեղեկատվություն ստանալու իրավունք է տալիս, ինչպես նաև սահմանում տեղեկատվություն տրամադրելու պարտականություն: Չինաստանի և ԵԱՏՄ երկրների կողմից պիլոտային կարգով ընտրվել են այն 10 ապրանքները, որոնց վերաբերյալ նախնական փուլում իրականացվելու է տեղեկատվության փոխանակում: Տեղեկատվությունը հիմնական տրամադրվելու է մաքսային հսկողություն և հետբացթողումային հսկողություն իրականացնելու և այդպիսի հսկողությունն ավելի արդյունավետ և դյուրին դարձնելու նպատակներից ելնելով:
Համաձայնագիրը նաև լայն հնարավորություն է ընձեռում մաքսային հսկողություն և հետբացթողումային հսկողություն իրականացնել։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նախագիծը ներկայացնելիս, նշեց, որ այժմ Չինաստանի հետ տեղեկատվության փոխանակումը բավարար մակարդակի չի: Անանյանի խոսքով՝ շատ դեպքերում տնտեսավարողների համար ուղարկվող հարցումների պատասխանները կամ ուշանում են, կամ չեն տրվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






