Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:19

«Ատելությանը դիմակայելու պատասխանատվություն». Կանադայի վարչապետը կոչ է արել բացառել ցեղասպանության կրկնությունը

«Ատելությանը դիմակայելու պատասխանատվություն». Կանադայի վարչապետը կոչ է արել բացառել ցեղասպանության կրկնությունը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ նշելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Մենք մտածում ենք 1915-1923 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների մասին և հիշում նրանց, ովքեր զոհվեցին և բոլոր նրանց, ովքեր անասելի տառապանքներ կրեցին», — ասված է ուղերձում:

Թրյուդոն ընդգծել է, որ Կանադան ևս համերաշխ է զոհերի ժառանգների և բոլոր նրանց հետ, ովքեր շարունակում են ապրել այդ աներևակայելի ողբերգության հետևանքով սերնդեսերունդ փոխանցված տրավմայով: «Նրանց ուժն ու դիմացկունությունը հիշեցնում են մեզ ատելությանը դիմակայելու մեր հավաքական պատասխանատվության մասին՝ իր բոլոր ձևերով, երբ և որտեղ էլ որ այն դրսևորվի: Յուրաքանչյուր ոք արժանի է ապրել այնպիսի կյանքով, որը զերծ է խարաններից, հետապնդումներից և խտրականությունից», — հայտարարել է նա։

Վարչապետը նշել է, որ Կանադայում ապրիլը ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս է: Թրյուդոյի խոսքով՝ կանադացիների համար ժամանակն է հիշել ցեղասպանության բոլոր զոհերին ամբողջ աշխարհում, դատապարտել ատելությունը, որը հանգեցնում է այդ ողբերգությունների, և մտածել, թե ինչպես կարելի է կանխել դրանց կրկնությունը: Նա հայտարարել է, որ Կանադան միշտ հանդես կգա անարդարության, անհանդուրժողականության և այլատյացության դեմ և կշարունակի նպաստել խաղաղությանն ու արդարությանը բոլորի համար:

«Քանի որ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես կոչ եմ անում բոլոր կանադացիներին տեղեկանալ մարդկության պատմության այս մութ գլխի մասին, հարգանքի տուրք մատուցել զոհերին և համերաշխություն ցուցաբերել հայ համայնքին, այդ թվում՝ կանադահայերին, ովքեր շարունակում են օգնել Կանադան դարձնել այն ուժեղ և ներառական երկիրը, որը մենք գիտենք: Ես կոչ եմ անում բոլոր կանադացիներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը», — ասել է նա: Ուսուցման և երկխոսության միջոցով մենք կարող ենք այնպես անել, որ նման վայրագությունները այլևս երբեք չկրկնվեն, և մենք կարողանանք կառուցել նախապաշարմունքներից զերծ աշխարհ», — ասվում է հայտարարության մեջ:

Այսօր՝ ապրիլի 24-ին, լրացավ 20 – րդ դարի առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին հայերն ու ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք խլած մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+