Հայ-վրացական սահմանին բեռնատարների կուտակման հարցը քննարկվել է Վրաստանի վարչապետի հետ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցին:
Խորհրդարանականը նշել է, որ Վրաստանը խոչընդոտներ է ստեղծում Իրանից սննդամթերք տեղափոխող հայկական ընկերությունների համար: Պատգամավորի խոսքով՝ շուրջ 60 բեռնատար չի կարողանում հատել սահմանը:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այդ հարցը քննարկվել է Վրաստանի վարչապետի հետ: Կողմերը պայմանավորվել են, որ տարանցիկ փոխադրումներ իրականացնող բեռնատարները կուղեկցվեն և իրենց ապրանքները կհանձնեն, եթե ընդունող երկրի կողմից առարկություն չլինի:
Վարչապետի խոսքով ՝ վրացական իշխանությունները չեն ցանկանա, որ այդ մեքենաները կուտակվեն երկրում ՝ երրորդ կողմի՝ դրանք չընդունելու պատճառով: Վարչապետն ընդգծել է, որ եթե ընդունող կողմի մոտ խնդիրներ չառաջանան, ապա այդ մեքենաները կշարունակեն իրենց ճանապարհն արդեն այսօրվանից կամ վաղվանից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






